Հարցաքննվող պաշտոնյաների ցանկը տպավորիչ է․ նրանք ՊՆ-ից, ՊԲ-ից և այլ կառույցներից են․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկայում հարցաքննվող պաշտոնյաների ցանկը տպավորիչ է: Անուններ չի հրապարակում, նշում է, որ կլինեն նրանք, որոնք ունեցել են գործառույթներ տվյալ ժամանակահատվածի համար՝ 2016-ի ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում: