Սևանի հարցով վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, ձեռքը խփի սեղանին․ Մադաթյան

«Սևանը հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ՝ մենք սովոր ենք: Միշտ էլ խմել ենք, միշտ էլ ձուկ ենք եփել, կերել: Էդ ջրով Արարատյան դաշտավայրը ջրվել է, և հիմա էդ մրգերը ժողովուրդն ուտում է, ոչ մի բան էլ չի լինում»,- այս մասին այսօր ԱԺ-ում Սևանի հարցով ԲՀԿ կազմակերպած քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Հրանտ Մադաթյանը: