Nestle-ն առանց շաքարի շոկոլադ կարտադրի

Nestle-ն առանց շաքարի շոկոլադ կարտադրի

Nestle ընկերությունն առանց շաքարի օգտագործման շոկոլադ արտադրելու նոր տեխնոլոգիա է արտոնագրել, գրում է Bloomberg-ը: Nestle-ն որոշել է շոկոլադին կակաոյի ունդերի սերմերի սպիտակ միջուկն ավելացնել: Արտադրության գործընթացում այն կմանրացվի և բնական շաքարին փոխարինող ֆրուկտոզա պարունակող փոշի կստացվի: Image result for Nestle придумала шоколад без сахара Nestle-ն առաջին արտադրողն է, որը որոշել է նման տեխնոլոգիա օգտագործել: Մինչև հիմա, կակաոյի ունդերի սերմերի միջուկը հրուշակագործները թափել են որպես անպետքություն: Ընկերությունը որոշել է նորարարություն մտցնել արտադրությունում առողջ սննդի թրենդի պատճառով: Ակնկալվում է, որ առանց շաքարի շոկոլադը վաճառքում կհայտնվի այս աշնանը: Առաջին երկիրը, որտեղ այն վաճառվելու է, կլինի Ճապոնիան: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հրաժարվել շաքարի օգտագործումից դեռևս չի հաջողվում. սկզբում, դրա պարունակությունը կկրճատվի 40 տոկոսով: