Լուկա Մոդրիչը «Միլանո՞ւմ»

Լուկա Մոդրիչը «Միլանո՞ւմ»

Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Միլան քաղաքի համանուն թիմը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և սկսել է բանակցությունները կիսապաշտպանի գործակալի հետ: Մոդրիչի տեղափոխությանը հիմնականում խոչընդոտում է ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը «Ռեալում»: Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: