«Ես տառապում եմ». վրացի լրագրող Գաբունիան Զախարովային արցունքների է հասցրել

«Ես տառապում եմ». վրացի լրագրող Գաբունիան Զախարովային արցունքների է հասցրել

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ նրա աչքերից «արցունքներ են հոսել» վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի ծրագիրը դիտելուց հետո, որտեղ հաղորդավարը վիրավորել և հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես տառապում եմ»,- ասել է դիվանագետը և բացատրել պատճառը. «Որովհետև իմ վրացի ընկերներն էլ են տառապում»: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսթավի 2»-ի վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ծրագրի նկատմամբ իր վերաբերմունքի մասին պատմել է Անդրեյ և Յուլիա Նորկինների «Պարզ բառերով» շոուի ժամանակ, KP ռադիոկայանի եթերում: Նա խոստովանել է, որ այդ սկանդալային ծրագիրը նրան ստիպել է արտասվել: Ընդ որում, դիվանագետը խոստովանել է, որ սկզբում չի ցանկացել դիտել այն, բայց մտքափոխվել է իր գործընկերներից մեկի խորհրդով: «Երբ ես նայեցի, վերջում արդեն արցունքներ էին հոսում աչքերիցս, որովհետև հասկանում էի, թե ինչ են զգում այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են Վրաստանը,- խոստովանել է Զախարովան:- Նրանց ոտնահարել են և շարունակում են դա անել»: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Զախարովան նշել է, որ Վրաստանում «իրենք իրենց ոչնչացնում են»: