Հայտնի է, թե երբ կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Հայտնի է, թե երբ կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին: Մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` «Արարատ»-«Երևան», «Շիրակ»-«Բանանց», «Փյունիկ»-«Լոռի», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Նոա»: Իսկ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերին: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այս տարի կմրցեն 10 թիմ: Գործող չեմպիոնը «Արարատ-Արմենիան» է: