«Արսենալում» նշանակալի համալրումներ կլինեն․ Էմերի

«Արսենալում» նշանակալի համալրումներ կլինեն․ Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ «զինագործներն» առաջիկա շաբաթում լուրջ համալրումներ կունենան: Իսպանացի մասնագետն ընդգծել է` նոր մրցաշրջանում «Արսենալը» լավ թիմ է լինելու առկա ֆուտբոլիստներով և այն համալրումներով, որոնք սպասվում են: «Թիմը կհամալրեն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել մեզ»,- ասել է մասնագետը: Այժմ «Արսենալն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Լոս Անջելեսում և մի քանի ընկերական հանդիպումներ կունենա եվրոպական և ամերիկյան թիմերի հետ: