ԱՄՆ-ն սահմանափակել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters

ԱՄՆ-ն սահմանափակել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters

Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել Է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել Է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն: Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք Է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար: Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել։