Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք

Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը: «Ամեն մեկն իր կանալով ուզում է օր առաջ հասկանալ՝ ով է կանգնած այդ զակազի հետևում և ինչի համար»,- ասաց մեր աղբյուրը: Նրա խոսքով. «Ախր բացառված է, որ Անդիկի սպանությունը կենցաղային բնույթ կրի, ինքն էդ մարդը չէր, ինքը տրադիցիոն գող էր, սրա-նրա հետ փայ չէր մտնում: Չէր ընդունում գողերի ցոփ ու շվայտ կյանքը: Անդիկին ճանաչողները վստահ են, որ Հայաստանում ոչ ոք էդ բանը իրեն թույլ չէր տա, պրոստո ոչ մեկը դուխ չէր անի: Ասում են՝ իրավապահներն էլ են աշխատում այն վարկածի վրա, որ պատվիրատուն դրսից ա»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: