Լավրովն ասել է, թե երբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Լավրովն ասել է, թե երբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանություններ է տվել՝ Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների հետ կապված։ Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմին անհանգստացնում է, որ արմատական տրամադրված Վրաստանի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ փորձում են հակառուսական տրամադրություններ բորբոքել։ Նա նկատել է, որ Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է հետագայում «հակառուսական հիստերիայի շրջանառության» վտանգի և վնասակարության գիտակցումը։ «Ակնկալում ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և չեզոքացնել ռուսաստանցիների անվտանգության համար համապատասխան սպառնալիքները»,-ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ եթե այդ պայմանները կատարվեն, ապա հնարավոր կլինի վերադառնալ վրացական կողմի հետ ավիահաղորդակցությունն արգելելու հարցին։