Կոնֆիդենցիալ. Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու դեսպանների հետ. «Փաստ»

Կոնֆիդենցիալ. Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու դեսպանների հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու, որի ձևաչափի և քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել: Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին: Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել, քանի որ խուսափում է ավելորդ սլիվներից: Թերթին հաջողվել է միայն պարզել, որ խորհրդավոր խորհրդակցության հրավիրյալների թվում է նաև պաշտպանության նախարարը: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով որոշակի ճշտումներից հետո ասաց հետևյալը. «Առաջիկա շաբաթվա մեջ նման բան չի նախատեսվում»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: