Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը սահուն անցում է կատարում դեպի իշխանություն. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը սահուն անցում է կատարում դեպի իշխանություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մասնակցել են ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը։ Ուշագրավ է, որ նրանց հետ է եղել նաև «Փյունիկ» միության համանախագահ Գաբրիել Ջեմբերջին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ամենամտերիմ անձանցից է և այսօր նույն հաջողությամբ մտերմություն է անում նոր իշխանությունների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: