Զելենսկին հետ կկանչի Հայաստանում Ուկրաինայի դեսպանին. լրատվամիջոցներ

Զելենսկին հետ կկանչի Հայաստանում Ուկրաինայի դեսպանին. լրատվամիջոցներ

Ուկրաինայի նախագահը որոշել է թարմացնել դիվանագիտական կորպուսը. նախօրեին որոշել է պաշտոնանկ անել 12 դեսպանների, այդ թվում, ԱՄՆ-ում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին մի շարք երկրներում, այդ թվում՝ Շվեյցարիայում և ԱՄՆ-ում, գրում է «Լեվի բերեգը»՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին: «Ուկրաինայի քաղաքական կյանքի նոր փուլի հետ կապված ընտրություններից հետո Զելենսկին ցանկանում է փոխել դեսպաններին առաջին հերթին «Մեծ յոթնյակի» երկրներում: Բայց խնդիրն այն է, որ նրանց փոխարինող թեկնածուներ չկան: Հետևաբար, ընթացիկ ցուցակում «Մեծ յոթնյակի» երկրներն ընդգրկված չեն (բացառությամբ ԱՄՆ-ի): Ցուցակում են Վատիկանի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Վիետնամի, Հորդանանի, Հայաստանի, Կիպրոսի, Հարավային Աֆրիկայի և այլ երկրների դեսպաններ»,- հաղորդել է աղբյուրը: Նշվում է, որ դեսպաններից շատերը, որոնք հետ կկանչվեն, իրենց պարտականությունները կատարում են արդեն մի քանի ժամկետ շարունակ: