Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Մարկ Էսփեր

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Մարկ Էսփեր

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա, ասել է Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսփերը, հաղորդում է Washington Examiner-ը: «Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ: Մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը»,- ասել է Էսփերը: Հարցին, թե ինչպես կարելի է խուսափել զինված հակամարտությանը հանգեցնող լարվածությունից, Էսփերն ասել է, որ կշարունակի Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ պարեկության ուժգնացման ծրագրերը: Նա հայտնել է, որ շուտով կտեղեկացնի «Սենթինել օպերացիայի» մասին, որը ներառում է Հորմուզի նեղուցում, Օմանի և Պարսից ծոցերում «պասիվ պարեկությունները»: «Միևնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով մենք հայտարարել ենք Իրանի հետ առանց որևէ նախապայմանի երկխոսության պատրաստակամության մասին»,- հավելել է Էսփերը: