Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն

Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն

Twitter սոցիալական ցանցը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն, հաղորդում է Mashable-ը: Թարմացումն աստիճանաբար տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, իսկ առաջիկա օրերին սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը կտեղափոխվեն նոր ինտերֆեյս՝ առանց հին դիզայնին վերադառնալու հնարավորության: https://www.liga.net/images/general/2019/07/16/20190716112201-4329.png Twitter-ը նոր դիզայնը սկսել է փորձարկել դեռևս 2018 թ.-ի սեպտեմբերին, իսկ 2019 թ.-ի հունվարին նոր ինտերֆեյսը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտատերերի համար: Միևնույն ժամանակ պահպանվել էր նոր և հին տարբերակների միջև անցում կատարելու հնարավորությունը: Ընկերությունը նշում է, որ նոր դիզայնով կայքի տեսքը և ընկալումը գործնականում գրեթե նույն է, ինչ բջջային հավելվածինը, որը պետք է միայն դրական արձագանքի արժանանա: Բացի այդ, ծրագրավորողները ինտերֆեյսում մի քանի տեսողական և ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարել, որպեսզի օգտատերերը կարողանան ավելի արդյունավետ ժամանակ անցկացնել սոցցանցում: Թերևս ամենամեծ տեսողական փոփոխությունը էկրանի ձախ կողմում գտնվող որոնման տողն է, որի տեղում այժմ տեղակայված են էջանիշերը, օգտվողի պրոֆիլը և նոր «Հետաքրքիր» ներդիրը՝ առաջարկություններով և անհատականացված միտումներով: Անձնական հաղորդագրությունների բաժինը նույնպես առանձին ներդիր է ստացել: Եվս մեկ փոփոխություն է ժամանակագրական և ալգորիթմային ժապավենների միջև անցման կոճակը: https://www.liga.net/images/general/2019/07/16/20190716112248-5516.png Բացի այդ, ծրագրավորողները ավելացրել են են նաև մի քանի հաշիվների միջև, առանց դրանցից դուրս գալու, արագ անցում կատարելու հնարավորությունը: Նաև ինտերֆեյսի անհատականացման ավելի շատ հնարավորություններ են հայտնվել՝ նոր թեմաներ, տառատեսակներ և գիշերային ռեժիմի երկու տարբերակներ: