Կասիլիասը այլ աշխատանքի կանցնի «Պորտու» ակումբում

Կասիլիասը այլ աշխատանքի կանցնի «Պորտու» ակումբում

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը «Պորտու»-ի ղեկավար կազմում աշխատանքի կանցնի: Կասիլիասը «Պորտու»-ում կլինի ֆուտբոլիստների, մարզիչների և տնօրենների խորհրդի կապող օղակը, քանի դեռ վերականգնվում է սրտի կատվածից: Դարպասապահը կարող է նաև այլ աշխատանքների ևս ստանալ պորտուգալական ակումբում: Իկեր Կասիլիասն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: 17 տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, իսկ վերջին 3 տարին խաղում է «Պորտու»-ում: