ԱՄՆ-ում սիգարետի շուկան անկում է ապրում․ ծխախոտային խոշորագույն ընկերությունները սկսում են առանց այրում պրոդուկտներ արտադրել․ Fox Business

ԱՄՆ-ում սիգարետի շուկան անկում է ապրում․ ծխախոտային խոշորագույն ընկերությունները սկսում են առանց այրում պրոդուկտներ արտադրել․ Fox Business

  Սիգարետի վաճառքի անկմանը զուգահեռ ծխախոտային ոլորտն արձագանքում է առանց այրում պրոդուկտներ արտադրելով։ Fox Business-ը վերլուծել է ԱՄՆ-ում սիգարետի վաճառքի անկումը, ինչպես նաև մարդու օրգանիզմ առանց այրման նիկոտին մատակարարող պրոդուկտների հեռանկարները՝ հանրային առողջապահության տեսանկյունից։ «Չեմ կարծում, որ սիգարետի վաճառքի անկումը այլևս վիճելի հարց է։ Ի պատասխան,  ծխախոտային ընկերությունները անցում են կատարում առանց ծուխ  արտադրանքի՝ թութունի տաքացման համակարգերի, վեյփերի և այլն, -  Fox Business-ին ասել է Դոկտոր Բրեդ Ռոդուն՝ Լուիսվիլ համալսարանում սիգարետի վնասի նվազեցման  հետազոտությունների նախագահը:      Առանց ծուխ պրոդուկնտեր   Հիշեցնենք, որ «առանց ծուխ» տերմինն օգտագործվում է այն արտադրանքը նկարագրելիս, որն աշխատում է առանց այրման։ Արդյունքում ծուխ չի արտազատվում․ նիկոտինը մարդու օրգանիզմ է մատակարարվում այլընտրանքային եղանակով․ գոլորշու (IQOS, JUUL, Plumtech), մաշկի (Zyn) և այլ միջոցնելով։ Ռոդուն հավելում է, որ Ամերիկացիները դեռևս ավելի շատ սիգարետի են գնում, քան այլընտրանքային արտադրանք, բայց միտումը վստահորեն նոր արտադրատեսակների օգտին է։   ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում 2017 թվականին 2016-ի համեմատ սիգարետի վաճառքը նվազել է 3,5 տոկոսով։ Այլ կերպ ասած, 2017—ին 9 միլիոն սիգարետ պակաս է վաճառվել: 2017-ին սիգարետ ծխողների թիվը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել՝ մեծահասակների 14 տոկոս՝ 1965-ում 67 տոկոսի փոխարեն։ 2007-2017 թվականներին ԱՄՆ-ում վաճառված սիգարետի ծավալը 337,7 մլրդ դոլարից նվազել է 229,1 մլրդ դոլարի՝ համաձայն ԱՄՆ Դաշնային առևտրային կոմիտեի վիճակագրության։ Փոխարենը, առանց ծուխ արտադրատեսակների վաճառքի ծավալն աճել է՝ 2017-ում 2.3  միլիոն դոլարից հասնելով 3.7 միլիոն դոլարի։ Դոկտոր Բրեդ Ռոդուն նշում է, որ առանց ծուխ արտադրատեսակները, չնայած նույն նիկոտինն են պարունակում, սիգարետ ծխելու հետ կապված ռիսկերի ընդամենը 2%-ն են առաջացնում։ “Շատ ավելի քիչ վտանգավոր է, երբ դուք չեք ներշնչում թունավոր ծուխ ձեր թոքերի մեջ։ Չափազանց կարևոր է որ ամերիկացիները այրումից հեռու մնան», - հավելում է Ռոդուն։ «Հաստատուն ապացույցներ կան, որ վեյփինգը միլիոնավոր ամերիկացիների օգնել է սիգարետից հրաժարվել։ Նման վիճակագրություն ԱՄՆ տարածքում դեռևս չունենք թութուն պարունակող սարքերի վերաբերյալ», - մեկնաբանել է Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Սիգելը: “Միացյալ Նահանգներում տեղակայված ծխախոտային ընկերությունները գիտակցում են իրականությունը։ Սիգարետ ծխելը ավելի ու ավելի քիչ տարածված է դառնում, իսկ երիտասարդների շրջանում ծխելու մշակույթը աստիճանաբար անհետանում է»,- Fox Business-ին ասել է Սիգելը: «Կարծում եմ, ընկերությունները գիտակցում են, որ վերջիվերջո սիգարետի խոշոր շուկա ապագայում չի լինելու։ Ի պատասխան, նրանք աշխատում են իրենց արտադրանքը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ` ուսումնասիրելով առանց այրում աշխատող  տարբեր այլընտրանքներ՝ այդ թվում, էլեկտրոնային ծխախոտը, թութունի տաքացման համակարգերը և նիկոտինի մատակարարման այլ եղանակները”: