Հայտնի է աշխարհի խոշորագույն ստվերային վարկեր տրամադրողը

Հայտնի է աշխարհի խոշորագույն ստվերային վարկեր տրամադրողը

Չինաստանն աշխարհում ամենաշատ ստվերային վարկեր տրամադրող երկիրն է, պարզել են տնտեսագետները: Չինաստանը պաշտոնապես տրամադրվող արտաքին վարկերի գումարով համարվում է առաջատարներից մեկը՝ զիջելով միայն ԱՄՆ-ն: Սակայն, ընդհանուր առմամբ, շատ քիչ տվյալներ կան չինական կապիտալի արտահանման մասին, քանի որ ՉԺՀ-ն վարկային ակտիվների գծով հաշվետու չէ միջազգային կազմակերպություններին: Հարվարդի, Մյունխենի համալսարանների և Համաշխարհային էկոնոմիկայի Քիլի ինստիտուտի տնտեսագետները հաշվարկել են 1949-ից մինչև 2017 թ.-ը Չինաստանի կողմից տրված վարկերի և դրամաշնորհների ծավալները: Պարզվել է, որ այդ գումարը 530 միլիարդ դոլար է կազմում: Այսպիսով, Չինաստանի արտաքին վարկավորման շուրջ 50 %-ը մնում է ստվերում: Չինաստանի հիմնական վարկառուները զարգացող և աղքատ երկրներն են: Ստվերային վարկերի մեծ մասը հատկացվել են Վենեսուելային, Իրանին և Զիմբաբվեին: Կտրուկ աճել է նաև Չինաստանի կողմից տրվող ուղղակի վարկերի և առևտրային վարկերի քանակը. 1998 թ.-ի գրեթե զրոյից մինչև 2018 թ.-ի ավելի քան 1.6 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2%-ը: Նման տատանումը համադրելի է համաշխարհային պատերազմների ժամանակ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող վարկերի աճին: