Թիմը կարող է ավելին անել․ Արթուր Ոսկանյան

Թիմը կարող է ավելին անել․ Արթուր Ոսկանյան

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով, Եվրո-2019-ի անդրանիկ խաղում թիմը չցուցադրեց իր առավելագույնը: Ոսկանյանը փաստեց, որ մարզումերի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել ստանդարտ դիրքերի վրա: «...Մենք պարզապես զիջեցինք: Պլանավորված էր այնպես, որ եզրափակիչ փոխանցումների ժամանակ պետք է այնպես լիներ, որ երկրորդ ֆուտբոլիստը գար օգնության: Ինչը պարզապես չստացվեց»,-ասաց նա: Ոսկանյանի կարծիքով, կիսապաշտպանության գծում Հայաստանի հավաքականը լավ չէր գործում և չէր վերահսկում խաղը: «Սա մեր հավաքականի առավելագույնը չէր, թիմը կարող է ավելին անել: Իսպանիայի ընտրանին ամենահզոր թիմերից մեկն է: Տղաներն ամեն ինչ փորձեցին, բայց փորձի պակասն ակնհայտ էր»,- ասաց մարզիչը: Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Իսպանիայի հետ և պարտվեց 1:4 հաշվով: A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտ):