Amazon-ի ղեկավարը նոր ընկերուհու հետ առաջին անգամ հանրությանն է ներկայացել

Amazon-ի ղեկավարը նոր ընկերուհու հետ առաջին անգամ հանրությանն է ներկայացել

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր զուգընկերուհու՝ Լորա Սանչեսի հետ հանրությանն է ներկայացել։ Զույգը ներկայացել է Ուիլմբլդոնի թենիսի առաջնության տղամարդկանց եզրափակչին, հաղորդում է People-ը։ Հայտնի է, որ 49-ամյա Սանչեսը հեռացել է ամուսնուց հանուն Բեզոսի, որի հետ ապրել է 13 տարի։ Այդ ընթացքում նա լույս աշխարհ է բերել 2 երեխայի, բացի այդ նա առաջին ամուսնությունից ևս մեկ երեխա ունի։ Զույգի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2019-ի հունվարին, երբ Բեզոսը հայտարարեց ամուսնալուծության մասին։