Կիկաբիձեն պատասխանել է Ռուսաստանում գաղտնի համերգների մասին խոսակցություններին

Կիկաբիձեն պատասխանել է Ռուսաստանում գաղտնի համերգների մասին խոսակցություններին

Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմել է, որ վերջին անգամ այցելել է Ռուսաստան2008 թվականին: Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Նրա խոսքով՝ Հարավային Օսիայում զինված հակամարտությունից հետո նա պահում է իր խոստումը և չի ընդունում Ռուսաստանում համերգների հրավերները՝ չնայած նրանց մեծ թվին: «Ես ասացի, որ իմ ոտքը չի լինի այնտեղ, քանի դեռ կա նման իրավիճակը մեր երկրների միջև», - ասել է արտիստը: Աղբյուրը հավելում է, որ նրա գաղտնի ելույթների մասին բոլոր խոսակցությունները սադրանք են: «Ես միշտ պատրաստ եմ երգել ռուսների համար, բայց ոչ Ռուսաստանում»,- եզրափակել է Կիկաբիձեն` հավելելով, որ «ժողովուրդը և քաղաքականությունը տարբեր բաներ են»: