Բացահայտվել են ԱՄՆ-ի կորուստները՝ F-35 ծրագրից Թուրքիայի դուրս գալու հետ կապված

Բացահայտվել են ԱՄՆ-ի կորուստները՝ F-35 ծրագրից Թուրքիայի դուրս գալու հետ կապված

ԱՄՆ ռազմածովային նավատորմին 206 միլիոն դոլար է հարկավոր հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչի համար մի շարք բաղադրիչների մատակարարներ գտնելու համար․ պատճառը արտասահմանյան որոշ երկրների հանդեպ «պոտենցիալ պատժամիջոցներն են»՝ ըստ Պենտագոնի։ Ըստ The Drive-ի՝ խոսքը ինքնաթիռների մասերի թուրական արտադրողների փոխարինման մասին է: Ամերիկյան լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրում հունիսին Պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդի հայտարարությանը, համաձայն որի՝ 2020 թ. սկզբին «F-35 Lightning II» ծրագրի բոլոր թուրքական պայմանագրերի «կարգապահական և մանրակրկիտ կրճատումներ» են սպասվում: Լրատվամիջոցը նշում է, որ իրականում Պենտագոնի թուրքական մատակարարների փոխարինման ծախսերը ավելի բարձր կլինեն, բայց նաև չի կասկածում ԱՄՆ-ի կարողությանը թուրքական կապալառուներին այլընտրանք գտնելու հարցում: