Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում

Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում

Թուրքիայում մեկնարկել է «Լապա-2» հակաահաբեկչական նոր գործողություն Իրաքի հյուսիսում` հաղորդում է Ազգային պաշտպանության նախարարությունը: Գործողությանը մասնակցում են ցամաքային ռազմական տեխնիկան, T129 ATAK մարտական ուղղաթիռները, ինչպես նաև անօդաչու ինքնաթիռներ: «Լապա-2» -ն ուղղված է Իրաքի Հաքուրք շրջանում ահաբեկչական կազմակերպությունների ապաստարանների ոչնչացմանը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գործողությունը սկսվել է ուրբաթ՝ հուլիսի 12-ին։ Թուրքիան բազմիցս է ռազմական գործողություններ իրականացրել քրդական զինված ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն Հյուսիսային Իրաքում և Սիրիայում: