Թուրքիայում վայրէջք է կատարել S-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայում վայրէջք է կատարել S-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ S-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում: «C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարումն այսօր վերսկսել է: S-400-ի համար մասեր պարունակող չորրորդ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մերձակա Մյուրթեդ ավիաբազայում»,- ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջում: S-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարման մասին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել 2017 թվականին: Գործարքի մի մասի գումարը Թուրքիան կվճարի ինքնուրույն, մյուս մասը՝ ռուսական վարկի հաշվին: Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը: