Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարահանեն

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարահանեն

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են համատեղ գեղարվեստական ֆիլմ նկարահանել՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների մասին։ Այս մասին բանակցություններն ընթացել են Ռուս-թուրքական հանրային ֆորումի շրջանակում։ Ապագա կինոնկարը ծրագրում են նվիրել ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի Հանրապետության՝ միմյանց փոխադարձ ճանաչելու 100-ամյակին, որը տեղի է ունեցել 1920-ի հուլիսի 3-ին։ Թուրքիայի հեռուստառադիոընկերության միջազգային լրատվական բաժնի ղեկավար Սերդար Քարագյոզի խոսքով՝ թուրքական կողմը համաձայն է իր վրա վերցնել նկարահանումների նյութական ծախսերը։