Դերասանի մահվան պատճառով Disney-ը չեղարկել է նոր մյուզիքլի շնորհանդեսը

Դերասանի մահվան պատճառով Disney-ը չեղարկել է նոր մյուզիքլի շնորհանդեսը

Disney Channel-ը «Ժառանգորդները-3» մյուզիքլի շնորհանդեսը չեղարկելու որոշում է կայացրել՝ դերասաններից մեկի անսպասելի մահվան պատճառով։ Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն։ Նշվում է, որ խոսքը 20-ամյա Քամերոն Բոյսի մասին է։ Ստուդիան ուրախացել է դերասանի «ժառանգության մասը լինելու» հնարավորության համար՝ նրա մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելով։ Սակայն հուլիսի 22-ին նախատեսված շնորհանդեսի փոխարեն որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը, որին ակտիվորեն օգնել է Բոյսը։ Հստակեցվում է, որ դերասանը վախճանվել է հուլիսի 7-ին, քնած ժամանակ։