Իրանում նավթի արդյունահանումը հասել է վերջին 30 տարվա նվազագույնին

Իրանում նավթի արդյունահանումը հասել է վերջին 30 տարվա նվազագույնին

Հունիսի տվյալներով Իրանում նավթի արդյունահանումը նվազել է օրական մինչև 2.28 միլիոն բարելի, ինչը վերջին 30 տարվա ամենացածր ցուցանիշն է: Այդ մասին են վկայում հուլիսի 12-ին հրապարակված Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ամսական զեկույցի տվյալները: Այսպիսով, մայիսի համեմատ արդյունահանումը նվազել է օրական 120 հազար բարելով: Ծովային տրանսպորտով նավթի առաքումներն ավելի շատ են նվազել՝ մինչև 450 հազար բ/օր, հասնելով օրական 530 հազար բարելի, չնայած Իրանում նավթի պաշարներն, ըստ գործակալության տվյալների, աճել են: Ինչպես հայտնի է, մինչև անցած տարվա մայիսը, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ իրանական միջուկային գործարքից և վերսկսեց պատժամիջոցներն Իրանի դեմ, Թեհրանն արտահանում էր օրական միջինը 2.6 մլն բարել: 2019 թ. մայիսին դադարել են գործել ԱՄՆ-ի կողմից որոշ երկրների համար արված հակաիրանական պատժամիջոցների բացառությունները: Դրանից հետո, ըստ IEA-ի, Թուրքիայի գնումները նվազել են օրական 70-ից մինչև 30 հազար բարելի, իսկ Չինաստանինը՝ 100-ից մինչև 40 հազար բարելի: «Բացի Սիրիայի կողմից կատարված գնումների, որը չէր ազատվել պատժամիջոցներից, հունիս ամսվա նավթի բոլոր առաքումները եղել են «անհայտ» ուղղություններով»,- նշել է IEA-ն: