Վրացի գինեգործները «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին առաջարկել են միզել սեփական ընտանիքի վրա

Վրացի գինեգործները «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին առաջարկել են միզել սեփական ընտանիքի վրա

Արևելյան Վրաստանից տասնյակ գինեգործներ ուրբաթ օրը Թբիլիսի են շարժվել՝ «Ռուսթավի-2»-ի մոտ, հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիայից պահանջելով ներողություն խնդրել. նա միզելու ցանկություն էր հայտնել Ռուսաստան արտահանվող գինու մեջ: Այս մասին Թբիլիսիից հաղորդում է vz.ru-ի թղթակիցը: Նրանք արգելափակել են մայրաքաղաք տանող մայրուղին պաստառներով, որոնց վրա մասնավորապես գրված է. «Գվարամիա, միզիր հայրիկիդ վրա», ակցիայի ընթացքում Գվարամիային ուղղված հայհոյանքներ են հնչել: Գինեգործները Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել են, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը «ոտնձգություն է արել սրբության»՝ վրացական գինու հանդեպ: Մի քանի օր առաջ Գվարդամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստ է միզել գինու և «Բորժոմիի» մեջ, որպես վրեժ արտադրողներին, որոնք իրենց ապրանքն արտահանում են Ռուսաստան: Ուրբաթ օրը Գվարամիան հաստատել է իր միզելու ցանկությունը կապված գինու հետ: https://www.youtube.com/watch?v=VgrLKENbplU