Նոր վիրուսը հայտնվել է 25 միլիոն Android-գաջեթներում

Նոր վիրուսը հայտնվել է 25 միլիոն Android-գաջեթներում

Android-գաջեթները հարձակման են ենթարկվում Agent Smith անվանումով նոր վիրուսի կողմից: Վնասակար ծրագրային ապահովումն անվանել են Matrix եռապատման գլխավոր հակահերոսի անունով և այն ներկայումս բեռնված է 25 միլիոն սարքերում, գրում է Naked Science-ը: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին օգտագործել Ad Blocker-ը, թարմացնել համակարգը և հավելվածները ներբեռնել բացառապես Google Play-ից: Վնասակար ծրագրային ապահովումը հայտնվում է գաջեթներում հիմնականում խաղերի միջոցով: Ավելին, զոհեր են դառնում այն օգտատերերը, որոնք դրանք ներբեռնում են չինական ընկերություններին պատկանող հավելվածների կողմնակի խանութներից: Փորձագետները ենթադրում են, որ վիրուսը կարող է չարամիտներին օգնել բանկային տվյալների և օգտատիրոջ համար այլ կարևոր տվյալների հասանելություն ձեռք բերել: