Մոգո-ն առաջարկում է քեշ-բեք համակարգ օրինապահ վարորդների համար

Մոգո-ն առաջարկում է քեշ-բեք համակարգ օրինապահ վարորդների համար

Հանդիսանալով ավտովարկավորման շուկայի առաջատարը Հայաստանում՝ Մոգո ՈՒՎԿ-ն կարևորում է անվտանգ երթևեկությունը և որպես հաճախորդների խրախուսման քայլ՝ ներդնում է քեշ-բեք համակարգ օրինապահ վարորդների համար: Ի՞նչ է սա ենթադրում․ եթե հաճախորդը նախորդ մեկ տարվա ընթացքում չի ունեցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև վարկը մարել է առանց էական ուշացումների, ապա ՄՈԳՈ ՈՒՎԿ-ն ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ է մեկ տարվա ընթացքում հաճախորդի կողմից փաստացի վճարված տոկոսագումարների 20%-ը։ Այս համակարգի ներդրումը ՄՈԳՈ ՈւՎԿ-ի կողմից իրականացվող բազմաթիվ քայլերից ընդամենը մեկն է, որը նպաստելու է Հայաստանում #անվտանգերթևեկությանը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՄՈԳՈ ՈՒՎԿ կայք www.mogo.am կամ զանգահարել 012 700700: