Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մեդալն է նվաճել: Իտալական Նեապոլ քաղաքում ընթացող խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մինչ այս Ունիվերսիադայում Հայաստանը նվաճել էր միայն մեկ մեդալ; Ոսկե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: