Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն՝ «Ալաշկերտում»

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն՝ «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» երկու տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ակումբի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների: «Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը խաղացել է Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում: Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությամբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում: