Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում ֆրանսիական թիմում

Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում ֆրանսիական թիմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է ֆրանսիական «Այաչո»-ի խաղին: Անդոնյանը մասնակցել է «Այաչո»-«Պո» ընկերական խաղին, որտեղ նրա թիմը պարտվել է 2:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի պաշտպանը մասնակցել է միայն խաղի առաջին կեսին: Նա դեռևս փորձաշրջան է անցնում ակումբում: Գաել Անդոնյանը Հայաստանի ազգային թիմի կազմում հանդես է գալիս 2015 թվականից: