Արարատ-Արմենիան պատմական հաղթանակ տարավ

Արարատ-Արմենիան պատմական հաղթանակ տարավ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան 2-1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Արարատ-Արմենիայի կազմում երկու գոլ խփեց Պետրոս Ավետիսյանը: Շվեդական թիմի կազմում միակ պատասխան գոլի հեղինակը դարձավ Չինեդու Օբասին: Նշենք, որ պատասխան խաղը տեղի է ունենալու հուլիսի 17-ին: լուսանկարը՝ Արարատ-Արմենիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջ