Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ: «Փյունիկի» սան հանդիսացող Կադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»: 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել: