«Բանանցը»՝ Բելգրադում է

«Բանանցը»՝ Բելգրադում է

«Բանանցը» ուղևորվեց Բելգրադ, որտեղ հուլիսի 11-ին սերբական «Չուկարիչկիի» դեմ կանցկացնի Եվրոպա-լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Բելգրադում, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին և կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ։ Հայտնի է խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը, որը ներկայացնում է Իսլանդիան, մրցավար՝ Իվար Օրի Քրիստիանսոն, մրցավարի օգնականներ` Բիրկիր Սիգուրդարսոն, Օդուր Գուդմունդսոն, 4-րդ պաշտոնյա` Հելգի Յոնասոն։