Բրազիլացի պաշտպանը՝ «Ալաշկերտում»

Բրազիլացի պաշտպանը՝ «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային պաշտպան Տիագո Կոելյո Անդրադե «Կամետայի» հետ: Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ի և Սերիա Բ-մի շարք ակումբներում` «Պոնտե Պրետա», «Ֆորտալեզա», «Սեարա», «Ավաի», «Բրազիլ դե Պելոտաս», իսկ նրա նախորդ թիմը «Վիլա Նովա»-ն էր: Տիագոն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: