Ավտովթարի զոհ է դարձել ՀՀ բազմակի չեմպիոն ծանրորդ Աղասի Աղասյանը

Ավտովթարի զոհ է դարձել ՀՀ բազմակի չեմպիոն ծանրորդ Աղասի Աղասյանը

«Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանը։։