Եթե ես աղմուկ հանած լինեի՝ հերթով, շարքով, կարգով չէիք բարձրանա ԱԺ ամբիոնի մոտ. Անի Սամսոնյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց. «Եթե ես աղմուկ հանած լինեի, դուք՝ իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հերթով, շարքով, կարգով չէիք բարձրանա ԱԺ ամբիոնի մոտ և իմ աղմուկ հանածին տայիք ձեր մեկնաբանությունները»: Նա նշեց, որ իրենց խմբակցությունը այս օրենքի նախագծին այս տեսքով դեմ է քվեարկելու:   Մանրամասները՝ տեսանյութում: