Վստահեք ընդդիմությանը, և մենք կհաղթենք. Սերգեյ Բագրատյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Մենք ցանկանում ենք՝ լավ, ստացվում է՝ ինչպես միշտ: Մեզ վիրավորում եք՝ աչքերդ բացեք, ախորժակներդ զսպեք, չգիտեմ ինու՝ ուզում եք մեզ վատ դրության մեջ դնել»: Նրա խոսքով՝ իրենք ներկայացրել էին նախագիծ, որը մերժվել էր. «Քննարկեիք մեր նախագիծը, ավելացնեիք ձեր նախագծի լավագույն կողմերը: Պետության հզորացման համար ուժեղ ընդդիմություն է պետք, վստահեք ընդդիմությանը, և մենք կհաղթենք»:   Մանրամասները՝ տեսանյութում: