Բնական է, պարոն Բաբաջանյան. ՀԿ նախագահի դուստրն է թեկնածու ներկայացված. Արարատ Միրզոյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչ վերաբերում է ձեր նշած կազմակերպության հայտարարությանը, ապա բնական է, որովհետև գործող՝ չփոխված մեխանիզմում պիտի ձևավորվի մրցութային հանձնաժողով, և այդտեղ թեկնածու առաջադրելու իրավունք ունի նաև այդ ՀԿ-ն, որտեղ ներկայացված է այդ ՀԿ նախագահի դուստրը: Երբեմն ամեն ինչ շատ կենցաղային է»:   Մանրամասները՝ տեսանյութում: