Սա ժեստ չէ ձեզ. Նստելով 1-ին շարքում՝ մենք չենք մոռացել մեր ինքնությունը. Մխիթար Հայրապետյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ելույթում հայտարարեց. «Հիմա որ խոսեմ, կասեք՝ երեսով են տալիս, բայց հույս ունեմ, որ ուղերձները ճիշտ կընկալվեն»: «Այս օրենքի նախագիծը ժեստ չէ, բարի կամքի դրսևորում չէ խորհրդարանական ընդդիմությանը: Սա բացառապես  նախկինում՝ մեր ընդդիմադիր եղած ժամանակ արտահայտած մտքերի և այսօր արտահայտած մտքերի տրամաբանական շարունակականության մասին է»,- ընդգծեց նա: Նրա խոսքով՝ սա խոսում է արժեհամակարգի մասին. «Նստելով 1-ին շարքում, իսկ պարոն Միրզոյանը՝ ամբիոնում, մենք չենք մոռացել մեր ինքնությունը: Մենք եղել ենք ընդդիմադիր և գիտենք, թե որքան կարևոր են ընդդիմությանը տրվելիք լծակները: Այս օրենքի նախագիծը ապաքաղաքական անվանելը քաղաքական դիլետանտություն է և քաղաքական անգրագիտություն»:   Մանրամասները՝ տեսանյութում: