Վրաստանում ավտոերթ է անցկացվում ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով

Վրաստանում ավտոերթ է անցկացվում ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով

Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք բռնել ենք ազգային դրոշներ և աղմկում ենք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի: Ավտոշարասյունը շարժվում է դեպի նախարարություն: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ»,- գործակալությանը հայտնել է վարորդներից մեկը: https://www.youtube.com/watch?v=3rpqdQxIRyw Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով, որոնք կադրեր են հեռարձակում ուղիղ եթերով, շարասյան հետեւից շարժվում են պարեկային ոստիկանության բրիգադները, ընդ որում՝ ՆԳ նախարարության շենքի մոտ իրավապահներ չկան: ՆԳ նախարարի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում: Հանրահավաքի մասնակիցներն այն կարծիքին են, որ Գախարիան պատասխանատվություն է կրում հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար, որոնք ցրեցին հանրահավաքը բողոքի առաջին օրը, ինչի հետևանքով տուժեցին հարյուրավոր մարդիկ: