Վրացական օդանավակայաններում զբոսաշրջիկներին գինի կնվիրեն

Վրացական օդանավակայաններում զբոսաշրջիկներին գինի կնվիրեն

Վրացական Քութաիսիի, Բաթումի և Թբիլիսիի օդանավակայաններում երկիր ժամանող զբոսաշրջիկներին գինի նվիրելու ակցիա կիրականացվի, հաղորդում է «Գրուզիա online»-ը: Այդ նպատակով, ընդհանուր առմամբ, նախատեսում են Saperavi տեսակի 300 հազար շիշ առանց կոնսերվանտների չոր գինի օգտագործել: Դրանք կլինեն ձիթապտղի գույնի հատուկ շշերով և տեղափոխման համար նախատեսված փաթեթավորմամբ: https://24tv.ua/resources/photos/news/610x344_DIR/201906/1170379.jpg?201906150649 Ակցիան կազմակերպում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը: Արդեն գինու գնման մրցույթ է հայտարարվել: Դրան կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք շուկայում են վերջին 6 տարիների ընթացքում և արտադրել են առնվազն 100 հազար լիտր գինի: Սա արդեն նմանատիպ վեցերորդ ակցիան է Վրաստանում: Վերջին անգամ այն անցկացվել է 2016-ի դեկտեմբերին: