Ինչով են պայմանավորված վրացական գինիների ստուգումները, պարզաբանել են Կրեմլում

Ինչով են պայմանավորված վրացական գինիների ստուգումները, պարզաբանել են Կրեմլում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վրացական գինու վերահսկողության խստացումը կապված չէ Մոսկվայի «զբոսաշրջային պատժամիջոցների» հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքերով, դա կապված չէ անվտանգության հետ: Պեսկովը նշել է, որ այս որոշման մեջ քաղաքական հակամարտություն չկա: «Ռոսպոտրեբնադձորն իրականացնում է իր գործառույթները՝ մշտապես ստուգում է մեր երկիր մատակարարվող ապրանքների որակը»,- բացատրել է Պեսկովը: