Վրաստանի իշխանությունները համամասնական ընտրություններ կանցկացնեն 2020-ին. Իվանիշվիլի

Վրաստանի իշխանությունները համամասնական ընտրություններ կանցկացնեն 2020-ին. Իվանիշվիլի

Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և 2020 թ.-ին համամասնական ընտրակարգով խորհրդարանի ընտրություններ անցկացնել, հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: «Վրացական երազանքը» որոշում է կայացրել 2020 թ.-ին խորհրդարանի ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով»,- ասել է Իվանիշվիլին ճեպազրույցում: Վրաստանի Սահմանադրության համաձայն, 2020 թ.-ին պետք է անցկացվեին խորհրդարանի ընտրություններ, իսկ 2024-ին` համամասնական ընթացակարգով: Խառը համակարգը ենթադրում է, որ պատգամավորական 150 տեղից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ տեղամասերում։