Իրանում հայտարարել են, որ հաջողությամբ դիմագրավել են ԱՄՆ-ի կիբեռգրոհներին

Իրանում հայտարարել են, որ հաջողությամբ դիմագրավել են ԱՄՆ-ի կիբեռգրոհներին

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը: Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտոնել Է հարձակողական կիբեռգրոհների անցկացումն Իրանի համակարգչային համակարգերի վրա, որոնք օգտագործվում են հրթիռների արձակման կառավարման համար: «Նրանք (ԱՄՆ-ը) շատ ջանքեր գործադրեցին, բայց առայժմ գրոհներից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել»,- փոխանցում Է գործակալությունը նախարարի հաղորդումը: «Զանգվածային լրատվամիջոցները հարցնում են, թե ճիշտ են արդյոք հաղորդումները կիբեռգրոհների մասին: Մենք կիբեռահաբեկչության հետ գործ ունենք արդեն երկար ժամանակ»,- հայտարարել Է Ջահրոմին եւ հավելել Է, որ անցյալ տարի Իրանը 33 միլիոն գրոհ Է չեզոքացրել։