Իրանը ձգտում է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում. ԱԳՆ

Իրանը ձգտում է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում. ԱԳՆ

Թեհրանը շահագրգռված չԷ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում լարվածության աճով եւ ձգտում Է դրա թուլացման: Այդ մասին հունիսի 24-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք ողջունում ենք լարվածության նվազեցումը (Մերձավոր Արեւելքի) տարածաշրջանում եւ չենք ձգտում տարածաշրջանային իրադրության շիկացման,-Ոուսավիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը:-Մենք կոչ ենք անում այդ հարցի լուծմամբ շահագրգիռ բոլոր ուժերին՝ կենտրոնանալ այդ լարվածության բուն աղբյուրի վրա»: Նրա խոսքով՝ այդ գործընթացի գլխավոր պատճառը «ԱՄՆ-ի ագրեսիվ գործելակերպն Է եւ տնտեսական ահաբեկչությունը Իրանի նկատմամբ»։