Վանեցյանի և ՀՖՖ-ի արձագանքը ստեղծված «աժիոտաժին»

Վանեցյանի և ՀՖՖ-ի արձագանքը ստեղծված «աժիոտաժին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/2020 թթ առաջությանը կմասնակցեն 10 թիմեր առաջին փուլում կպայքարեն երկու շրջանով: Այնուհետև առաջին վեցնյակի թիմերը կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը։ Ինչ վերաբերում է 6-10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում։ Առաջին խմբի չեմպիոնն էլ իր հերթին Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու։ Այս մասին նախօրեին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինս նշեց նաև, որ գալիք առաջնությունից գործելու է նաև լիմիտ օտարերկրացի ֆուտբոլիստների: Թիմերի հայտացուցակները նախկին 18 ֆուտբոլիստների փոխարեն կունենան 23 ֆուտբոլիստներ: Նրանցից 7-ը պարտադիր պետք է լինեն տեղացի խաղացողներ: Նախատեսվածի համաձայն լեգեոներների լիմիտը տարեց տարի ավելանալու է։ Վանեցյանը նշել է նաև, որ առաջիկա մրցաշրջանում ՀՖՖ-ն խիստ չի գտնվել այս հարցում, քանի որ շատ ակումբներ կկանգնեն խնդրի առաջ: Մասնավորապես, այսօր կա տեղացի ֆուտբոլիստների սակավության խնդիր և եթե լեգեոներների սահմանափակումը կատարվեր ավելի մեծ ծավալով, մի շարք թիմեր խաղը որակի առուկով զգալի անկում կապրեր։ Լեգեոներների սահմանափակումը տարածվելու է նաև Առաջին խմբի թիմերի վրա։ Ի՞նչ նպատակներ ունեն այս փոփոխությունները և ինչ կտան դրանք մեր ֆուտբոլին: ՀՀ վերջին առաջնությանը մասնակցեցին 9 թիմեր որոնք պայքարեցին 4 շրջանով: Մրցաշրջանի ընթացքում գրեթե բոլոր թիմերի մարզիչները ու ղեկավարները շարունակ բողոքում էին խաղացանկից, նշելով այն այն չափից ավելի խիտ է և ֆուտբոլիստները հաճախ չեն հասցնում վերականգնվել: Հիշեցնենք, որ Հայաստանի 2017/2018 առաջնությանը մասնակցել էին 6 թիմեր, որոնք 6 շրջանով պայքար էին մղել չեմպիոնի կոչման համար: Թիմերի սակավությունն ու միմյանց հետ շարունակ խաղալու փաստը բնականաբար հանգեցրել էր լճացման: Անցյալ տարի թիմերի կտրուկ ավելացման հետևանքով մեծացավ նաև լարվածությունն ու մոտիվացիան: Արդյունքում շատ թիմերի մոտ առաջ եկավ ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիրը: Առաջնության նոր ֆորմատը կթուլացնի ծանրաբեռնվածությունը միևնույն ժամանակ մեծացնելով լարվածությունը: Այսինքն երկու շրջանի ավարտից հետո կունենանք երկու «ֆրոնտ» որոնցում բավական հետաքրքիր պայքար կծավալվի: Տարիներ շարունակ Բարձրագույն խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը չէր նահանջում Առաջին խումբ, քանզի ավելի ցածր դիվիզիոնում ակումբներ ըստ էության չկային: Ավելի ստույգ՝ Առաջին խմբի առաջնությունում հիմնականում ելույթ էին ունենում Բարձրագույն խմբի մասնակից ակումբների դուստր թիմերը: Միայն վերջերս հայտնի դարձավ, որ առաջին խմբի գալիք առաջնությանը մասնակցելու են բազմաթիվ նորաստեղծ ակումբեր: Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նորաստեղծ «Վեսը Արմենիա», «Անի» «Դիլիջան», «Տորպեդո Երևան», «Վան», «Արագած» և «Դովեղ» ակումբները: Առաջին խմբում ելույթ կունենա նաև ԲԿՄԱ-ակումբը, որի ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Ստացվում է՝ ամիսների ընթացքում մեր երկրում ի հայտ են եկել միանգամից 8 ֆուտբոլային ակումբներ, ինչը բացառիկ երևույթ է: Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն նաև «Յունիոր Սևանն» ու «Լոկոմոտիվը», որոնք 2018/2019 թթ. մրցաշրջանում ևս մասնակցել են Առաջին խմբի առաջնությանը: Ակումբների կտրուկ աճը ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գլխավոր նախապայմաններից է: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում կա երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների խիստ պահանջարկ: Ամիսներ առաջ բավական թեժ քննարկումներ և բանավեճեր էին ընթանում Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների քանակի լիմիտ դնել-չդնելու վերաբերյալ: Կար մտահոգություն, որ տեղացի ֆուտբոլիստների համար ուղղակի չկա դաշտ խաղալու և զարգանալու համար: Այսօր այդ դաշտը ստեղծված է: Ինչ խոսք, շատ բան կախված է նաև ակումբների քաղաքականությունից: Լեգեոներների քանակի վերաբերյալ ընտրված փուլային քաղաքականությունը կարծում ենք ևս ճիշտ է: Կարճ ասած ՀՖՖ-ն և Արթուր Վանեցյանը առաջին հայացքից համարեժք կերպով են արձագանքել հայկական ֆուտբոլում ստեղծված աժիոտաժին: ՀՖՖ-ն ըստ էության ձևավորել է այն կմախքը որի վրա պետք է կառուցվի մոդելը: Այն որ գալիք մրցաշրջանը հայկական ֆուտբոլում շատ ավելի թեժ է լինելու կարծում ենք ակնհայտ է: Ինչ խոսք գոյություն ունեն նաև խնդիրներ, որոնք պետք է հնարավորինս արագ կարգավորել: Խոսքը վերաբերվում է հատկապես մրցավարությունը, որն ուղղակի ստվեր գցեց Հայաստանի նախորդ առաջնության վրա: Թիմերի ավելանալուն զուգընթաց մեծանում է նորմալ մրցավարների պահանջարկը: Այսօր մեր երկրում գրեթե չկան բարձրակարգ մրցավարներ, ինչը իսկապես մտահոգիչ է: