Իրանը «խայտառակ» է համարում ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը»

Իրանը «խայտառակ» է համարում ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը»

Իրանի ԱԳ ներկայացուցիչ Աբաս Մուսավին արձագանքել է Մերձավոր Արևելքի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին, որը պետք է ներկայացվի «Խաղաղությունից բարգավաճում» համաժողովի ժամանակ, հաղորդում է ISNA-ն։ Մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը, որը հայտնի է որպես «դարի գործարք», մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։ Սպիտակ տանն այն համարում են Պաղեստինին օգնելու «ամենահավակնոտ փորձը»։ Իրանի ներկայացուցչի խոսքով՝ համաժողովը և Պաղեստինը «վաճառելը» ոչնչի չեն հանգեցնի։ Նա ընդգծել է, որ ծրագիր է «խայտառակ է» և «դատապարտված է ձախողման»։